«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կիսվել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի «Լիվերպուլի» հետ տնային հանդիպման սպասելիքներով։
««Լիվերպուլը» հիանալի թիմ է, այս պահին Եվրոպայում ուժեղագույններից մեկը։ Նրանք դիրքային և անհատական առումով շատ ուժեղ են, մենք բոլորս շատ լավ գիտենք այս ֆուտբոլիստներին։ Հաղթելու համար մենք պետք է կատարյալ պաշտպանություն խաղանք։
Չեմպիոնների Լիգայում չես կարող սխալվել նման տիպի թիմերի դեմ։ Յուրաքանչյուր սխալ կարժենա գոլ։ Մենք պետք է հուսալի խաղանք պաշտպանությունում, որպեսզի հետո հնարավորություններ ունենանք հարձակման գծում։
Համաձա՞յն եմ, որ «Լիվերպուլը» ֆավորիտ է։ Մենք կարող ենք ամեն ինչ ասել, բառերը բառեր են։
Կարևորն այն է, թե մենք ինչ ենք անում խաղադաշտում: Ամենակարևորն այն է, թե ինչպես ենք մենք զգում։ Եվ մենք զգում ենք, որ կարող ենք և ցանկանում ենք հաղթել «Լիվերպուլին»», – ասել է Ֆոնսեկան մամուլի ասուլիսի ժամանակ։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին Միլանում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։