Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայանալիք «Շտուտգարտի» դեմ առաջիկա խաղում։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Միգել Անխել Դիասը։
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Միլիտաոն վնասվածք էր ստացել, որի պատճառով բաց էր թողել Մադրիդի «Ռեալի» վերջին հանդիպումները։ Էդերն արդեն վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ, սակայն բրազիլացի կենտրոնական պաշտպանը դեռ պատրաստ չէ լիարժեք մասնակցել հանդիպումներին։
Միլիտաոն հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում» 2019 թվականից, երբ տեղափոխվեց «Պորտուից»։