Պաշտոնական․ Ադրիեն Ռաբյոն վերադարձավ հայրենիք

«Մարսելը» հայտարարել է, որ համաձայնության է եկել կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի հետ։

Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը բուժզննում անցնելուց հետո կմիանա «Մարսելին» ազատ գործակալի կարգավիճակով։ Ըստ շրջանառվող լուրերի՝ կողմերի համաձայնությունը հաշվարկվելու է մինչև 2026 թվականի հունիսը։

Ռաբյոն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է ՊՍԺ-ում, իսկ նրա վերջին ակումբը եղել է «Յուվենտուսը», որը նա լքել է պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։