Բրազիլացի հարձակվող Նեյմարը Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ֆուտբոլիստների հետ քննարկել է ՊՍԺ-ում Կիլիան Մբապպեի հետ շփվելու իր փորձը։
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը Մադրիդի «Ռեալի» բրազիլացիներին ասել է, որ Մբապպեի հետ խաղալը աղետ ու դժոխք կլինի։
«Ռեալի» բրազիլացիները Նեյմարի հետ ընկերներ են։ Նեյմարի և Մբապպեի միջև միշտ պատերազմ է եղել։ Նեյմարը բրազիլացիներին հոդված է ուղարկել Մբապպեի մասին, որտեղ նա նրանց ասել է, որ Մբապպեի հետ խաղալը աղետ է, որ դա դժոխք է»,- ասված է Get French Football News-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Նեյմարը և Մբապպեն ՊՍԺ-ում հանդես են եկել 2017-ից 2023 թվականներին, որից հետո բրազիլացին տեղափոխվել է «Ալ-Հիլալ»։ 2024 թվականի ամռանը Մբապպեն լքեց ՊՍԺ-ն և պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ։
Այս մրցաշրջանում Մբապպեն «Ռեալի» կազմում վեց հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է չորս գոլ։