Միշել. «Ինձ համար նա արդեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշելը Լա Լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (1։4) բարձր է գնահատել մրցակցի հարձակվող Լամին Յամալի մակարդակը։

17-ամյա իսպանացին այս խաղում դուբլի հեղինակ դարձավ՝ աչքի ընկնելով 30-րդ և 37-րդ րոպեներին։

«Յամալը ֆուտբոլիստ է, ով տարբերություն է դնում խաղադաշտում։ Ինձ համար նա արդեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է ընդամենը 17 տարեկանում։

Դժվար է պատկերացնել, որ Մեսսիից հետո մեկ այլը կլինի, բայց ես հուսով եմ, որ Լամինեն կշարունակի կատարելագործվել, քանի որ նա ֆուտբոլիստ է, ով ունակ է հասնել այս մակարդակին»,- Միշելի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Այս մրցաշրջանում Յամալը Լա լիգայի 5 խաղում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։