Իտալիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելլին խոսել է իտալական «Ռոմայի» հարձակվող Արտյոմ Դովբիկի մասին։
«Դովբիկի խաղաոճը նման է Էրլինգ Հոլանդի խաղաոճին։ Այս տղան չունի լավագույն կոորդինացումը, բայց կարելի է ասել, որ նա հզոր է և կարող է գոլեր խփել տուգանային հրապարակից։ Կարծում եմ՝ նա տասից ավելի գոլ կխփի»,- իտալացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում AS Roma Live-ը։
Դովբիկը հռոմեական ակումբ է տեղափոխվել իսպանական «Ժիրոնայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 27-ամյա ուկրաինացի կենտրոնական հարձակվողը չորս հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։