Մանուել Ականջին դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների վրա ավելացած ծանրաբեռնվածության կապակցությամբ

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին քննադատել է Չեմպիոնների Լիգայի նոր մրցաշրջանում հանդիպումների քանակի ավելացումը՝ մտահոգություն հայտնելով ֆուտբոլիստների ծանրաբեռնվածության աճի կապակցությամբ։

«Հիմա ամեն ինչ ավելի է բարդանում։ Ձևաչափն ընդլայնվել է, և ավելի շատ համընկնումներ կան։ Եղել են վեց, գուցե 10։ Մենք պետք է կրճատենք այս խաղերի քանակը, մենք չենք կարող պարզապես հանդիպումներ ավելացնել և հուսալ, որ ամեն ինչ նույնը կմնա։

Երբ խաղերը դժվարանում են, դու ցանկանում ես դաշտ դուրս բերել լավագույն թիմին։ Ինչ-որ պահի դուք պարզապես շատ հոգնած կլինեք խաղալու համար: Հետո հայտնվում են վնասվածքներ։ Մենք մարզվում ենք և պահպանում ենք մարզավիճակը, բայց պետք է լինի սահման»,- Ականջիի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան նույնպես դժգոհություն էր հայտնել Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափից, որը խմբային փուլի հանդիպումների թիվը վեցից հասցվեց ութի։