«Մանչեսթեր Սիթին» Կևին դե Բրույնեին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է 2025 թվականի ամռանը ՊՍԺ-ի 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Խավի Սիմոնսին գնելու տարբերակը, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Լայպցիգում»: Այս մասին հայտնում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի՝ «քաղաքայինները» հոլանդացի ֆուտբոլիստին տեսնում են որպես 33-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի փոխարինող։ Ընդգծվում է, որ անգլիական ակումբը կարող է մրցակցել «Բավարիայի» և «Լիվերպուլի» հետ։

Այս մրցաշրջանում Սիմոնսը բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 80 միլիոն եվրո։