Լամին Յամալի աշխատավարձը «Բարսելոնայում» ամենացածրերից մեկն է

«Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալի աշխատավարձը կատալոնական ակումբում ամենացածրերից մեկն է։

Ինչպես հայտնում է Marca-ն, Եվրոպայի չեմպիոնը «Բարսելոնայում» տարեկան վաստակում է ավելի քան 1,5 միլիոն եվրո։

Ըստ աղբյուրի՝ ակումբում ամենաշատը վաստակում է Ֆրենկի դե Յոնգը (37,5 մլն)։

Յամալի գործող պայմանագիրը կատալոնական թիմի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը, ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նշվում է, որ դեռ այն ժամանակ կողմերը պայմանավորվել են, որ պայմանները կվերանայվեն 2025 թվականի ամռանը, երբ ֆուտբոլիստը կդառնա 18 տարեկան։ Նոր համաձայնագրով Յամալի աշխատավարձը կավելանա, իսկ պայմանագիրն ինքնին կգործի մինչև 2030 թվականը։

Այս մրցաշրջանում Յամալը Լա լիգայի 5 խաղում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։