Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը պատրաստ է երկարաձգել պայմանագիրն իր ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Կիմիխը արդեն պատրաստ է ղեկավարության հետ բանակցություններ վարել։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։
Անցած ամառ Կիմիխի ծառայություններով հետաքրքրված էին այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և կատալոնական «Բարսելոնան», սակայն գերմանացին որոշեց մնալ «Բավարիայում» առնվազն մինչև գործող պայմանագրի ժամկետի ավարտը։
Կիմիխը նախկինում չէր կարողանում համաձայնության գալ «Բավարիայի» հետ որոշ տարաձայնությունների պատճառով, սակայն այժմ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։