«Ինտերը» արդեն պլաններ է կազմում հաջորդ ամառ թիմի կազմը ուժեղացնելու համար։ Ինչպես հայտնում է Calciomercato-ը, միլանյան ակումբը նախատեսում է պայմանագիր կնքել «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդի հետ։ «Ինտերը» ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել անվճար։
Ընդհանուր առմամբ Դեյվիդը «Լիլում» անցկացրել է 191 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 87 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 մլն եվրո։