«Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան կիսվել է իր կարծիքով իր թիմակից Յոզուա Կիմիխի մասին։
Պորտուգալացին «Բավարիայի» շարքերը համալրել է անցած ամառ՝ տեղափոխվելով անգլիական «Ֆուլհեմից»։
«Կիմիխը նման է մարզչի։ Ի դեմս նրա՝ ես գտա նոր ընկեր այստեղ։ Ինձ համար մեծ պատիվ է խաղալ նրա հետ նույն թիմում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Պորտուգալացի նորեկին հաջողվել է երեք հանդիպում անցկացնել «Բավարիայի» կազմում։