Յան Օբլակ. «Չոր հանդիպում անցկացնելը լավ նշան է»

«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը մեկնաբանել է Լա Լիգայի խաղում «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակը (3։0)։

«Հանդիպումը կարևոր էր, երեք միավորը շատ արժեքավոր էր, մենք պետք է շարունակենք նույն ոգով։ Չոր հանդիպում անցկացնելը լավ նշան է։ Վերջին մրցաշրջաններում մենք պայքարում էինք դրա դեմ, բայց հիմա պետք է շարունակենք նույն ոգով, խաղ առ հանդիպում գնանք և տեսնենք, թե դա մեզ ուր կտանի։

Գալախերը հիանալի հանդիպում անցկացրեց։ Նա ինտենսիվություն է հաղորդում խաղին, և մեր երկրպագուները սիրում են դա։ Սա շատ օգտակար է մեզ համար, և նա մեզ շատ կօգնի։

Հաղթանակից հետո զգացողությունը միշտ լավ է, բայց կարևորն այն է, թե ինչ է սպասվում առջևում։ Այսօր մենք հաղթեցինք, հիմա պետք է մոռանալ սա և հաղթենք հինգշաբթի, հետո կիրակի և այսպես մինչև վերջ»,- Օբլակի խոսքերն է մեջբերում Marca-ն։