Հանս-Դիտեր Ֆլիկ. «Պետք է քայլ առ քայլ գնալ առաջ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Լա Լիգայի 5-րդ տուրի՝ «Ժիրոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4։1)։

«Դա հեշտ խաղ չէր։ Մրցակիցը շատ լավ խաղաց։ Բայց մենք հիանալի մեկնարկեցինք: Եվ կարծում եմ, որ մենք արժանի էին այս արդյունքին։

Մեր հաջողակ շա՞րքը։ Մենք շատ քրտնաջան մարզվեցինք և լավ էինք պատրաստվել յուրաքանչյուր խաղի։ Պետք է քայլ առ քայլ գնալ առաջ։ Մենք լավ մարզավիճակում ենք և պետք է շարունակենք»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն:

«Ժիրոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում է: Հինգ հանդիպումներից թիմը վաստակել է յոթ միավոր։ «Բարսելոնան» վաստակել է 15 միավոր և առաջին տեղում է։