Գարի Նևիլ․ «Արտետան նոր երեք տարվա պայմանագիր է կնքել մեկ հստակ նպատակով»

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը մեկնաբանել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։ Կողմերը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2027 թվականի ամառ։

«Արտետան նոր երեք տարվա պայմանագիր է կնքել մեկ հստակ նպատակով՝ նվաճել Պրեմիեր Լիգայի տիտղոսը։ Դա ակնկալում են ոչ միայն նա, այլև ֆուտբոլիստները, երկրպագուները, տնօրենների խորհուրդը։ Սա պետք է ինչ-որ բանի բերի: Նրանց առաջընթացը պետք է ավարտվի լիգայի մեդալով նրանց վզին»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետն անգլիական ակումբը գլխավորել է 2019թ. Մինչ այդ նա Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում էր «Մանչեսթեր Սիթիում»։