«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն վնասվածք է ստացել և չի կարողացել մինչև վերջ ավարտել Լա Լիգայի 5-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ հանդիպումը (4։1)։ Կիսապաշտպանը կարողացավ գոլ խփել, սակայն մեկ ժամ խաղից հետո փոխարինվեց։
«Բարսայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հաստատել է, որ կիսապաշտպանը մկանային ծանրաբեռնվածություն ունի, և ֆուտբոլիստը մոտ օրերս կհետազոտվի։
Նշվում է, որ Օլմոն չի օգնի «Բարսելոնային» սեպտեմբերի 19-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի «Մոնակոյի» հետ հանդիպմանը։