«Բարսելոնան» Լա Լիգայի 5-րդ տուրում հաղթեց «Ժիրոնային» (4։1)։
Կատալոնացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Դանի Օլմոն։ Սա նրա երրորդ գոլն է երեք խաղում իր նոր ակումբի կազմում։
Օլմոն դարձավ 4-րդ ֆուտբոլիստը, ով գոլ խփեց «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայի իր առաջին երեք խաղերից յուրաքանչյուրում։ Նախկինում դա արել են Խրիստո Ստոիչկովը, Զլատան Իբրահիմովիչը և Սեսկ Ֆաբրեգասը։