«Քրիստալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գեհին դարձել է «Չելսիի» տրանսֆերային թիրախը։ 24-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի կփոխի ակումբային գրանցումը։
Անցած ամառ «Նյուքասլը» փորձեց պայմանագիր կնքել անգլիացի պաշտպանի հետ, սակայն 90 միլիոն եվրո գինը վախեցրեց «կաչաղակներին»։
Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրին, «Չելսին» ցանկանում է տեսանելի ապագայում վերադարձնել իր սանին, իսկ անձամբ ֆուտբոլիստը կարիերան շարունակելու այլ տարբերակներ է նախընտրում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 38 միլիոն եվրո։
Գեհին «Չելսիից» հեռացել է 2021 թվականին։