Կառլո Անչելոտտին անդրադարձել է «Բարսելոնայի» հաջողություններին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արձագանքել է 2024/25 մրցաշրջանի սկզբում «Բարսելոնայի» հաջողություններին։

««Բարսելոնա՞» Մենք հարգում ենք այն թիմերին, որոնք հաջողության են հասնում։ Նույն կերպ մենք հարգում ենք Մադրիդի «Ատլետիկոյին» և «Վիլյառեալին», որոնք լավ են գործում»,- ասել է Անչելոտտին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Լա Լիգայի վերջին հինգ խաղերում էլ հաղթել է։ Մադրիդի «Ռեալը» կատալոնացիներին զիջում է չորս միավորով։