Կառլո Անչելոտտին անձնական նոր ռեկորդ է գրանցել

Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց «Ռեալ-Սոսյեդադին»։ Մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համար այս հանդիպումը 32-րդ անընդմեջն էր առանց պարտության, ինչը դարձավ նրա անձնական նոր ռեկորդը։

Վերջին անգամ Մադրիդի «Ռեալը» իտալացի մասնագետի գլխավորությամբ պարտվել էր այս տարվա հունվարին «Ատլետիկոյի» հետ խաղում (2։4)։

Անչելոտտին նաև հաստատել է իր նախորդ լավագույն անպարտելի շարքը «Ռեալում»՝ 2013/2014 մրցաշրջանում (31 հանդիպում)։