«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը խոսել է իր թիմակից Ֆեդերիկո Կիեզայի մասին։
«Կիեզան անմիջապես ցուցադրեց իր որակները։ Ինձ զարմացրեց ժպիտը դեմքին։ Նա եկավ ցանկությամբ և երախտագիտությամբ։
Կյանքը նրան հիանալի հնարավորություն է տվել նման մեծ ակումբում անել այն, ինչ սիրում է»,- Ալիսոնի խոսքերը մեջբերում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Հիշեցնենք, որ իտալացին անգլիական թիմի շարքերը համալրել է օգոստոսի վերջին՝ տեղափոխվելով «Յուվենտուսից»։