Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին, կայացավ Լա Լիգայի 5-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» – «Ռեալ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Գոլերը խփեցին Վինիսիուս Ժունիորն ու Կիլիան Մբապպեն՝ երկու գոլերն էլ խփվեցին 11-մետրանոցից:
Ավելի վաղ Մբապպեն 11-մետրանոցով գոլի հեղինակ էր դարձել «Բետիսի» դեմ խաղում, իսկ Վինիսիուսը՝ «Լաս Պալմասի» դեմ խաղում։
Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ առաջին անգամ չորս 11-մետրանոց է իրացրել Իսպանիայի առաջնության առաջին հինգ տուրերում։