Ընդհանուր հաշիվը՝ 16:3. ՊՍԺ-ն անպարտելի է Լիգա 1-ի մրցաշրջանի սկզբում

ՊՍԺ-ն անպարտելի է Լիգա 1-ի մրցաշրջանի սկզբում:

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 4-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ 3:1 հաշվով  հաղթեց «Բրեստին»։

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության մրցաշրջանի մեկնարկում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 4 խաղում։

Փարիզցիները նախկինում հաղթել են «Լիլին» (3:1), «Մոնպելյեին» (6:0) և «Լե Հավրին» (4:1): Չորս տուրից հետո ընդհանուր հաշիվը 16:3 է: