Չավի Սիմոնսով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիին»:
Ինչպես հայտնում է ESPN-ը՝ վկայակոչելով Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկին, «Սիթին» դիտարկում է «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու տարբերակը 2025 թվականի ամռանը։ «Մանչեսթեր Սիթին» Սիմոնսին տեսնում է որպես Կևին դե Բրույնեի փոխարինող:
Նշվում է, որ Սիմոնսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Բավարիան»։
«Լայպցիգը» ցանկանում է թիմում պահել հոլանդացուն՝ գնելով նրան ՊՍԺ-ից, սակայն ակումբը դժվար թե կարողանա իրեն թույլ տալ լիարժեք տրանսֆեր: Ինքը՝ ֆուտբոլիստը, նախընտրում է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։