PREMIER LEAGUE. Լոնդոնյան դերբիում «Արսենալն» ուժեղ գտնվեց 🎥

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 15-ին, Լոնդոնում կայացավ Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի հանդիպումը, որում «Թոթենհեմը» սեփական մարզադաշտում ընդունել էր «Արսենալին»։

Հանդիպումն ավարտվեց «Արսենալի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Հանդիպման 64-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Գաբրիել Մագալեսը։

Նախորդ տուրում «Թոթենհեմը» հյուրընկալվելիս պարտվեց «Նյուքասլին» (1:2), իսկ «Արսենալը» տանը միավորները կիսեց «Բրայթոնի» հետ (1:1):