Մեսսին վնասվածքից հետո 4 րոպեում դուբլ ձևակերպեց և հաղթանակ պարգևեց իր թիմին 🎥

Սեպտեմբերի 15-ի գիշերը կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության «Ինտեր Մայամի» – «Ֆիլադելֆիա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «Ինտեր Մայամիի» կամային հաղթանակով՝ 3։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացել է «Ֆիլադելֆիան», 2-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Միքայել Ուրեն։

Առաջին խաղակեսում «Ինտերը» առաջ անցավ հաշվի մեջ. նախ արգենտինացի Լիոնել Մեսսին գոլի հեղինակ դարձավ 26-րդ րոպեին Լուիս Սուարեսի փոխանցումից հետո, իսկ 30-րդ րոպեին եզրափակեց Ժորդի Ալբայի փոխանցումը։