Կայացավ MLS-ի կանոնավոր առաջնության «Ինտեր Մայամի» – «Ֆիլադելֆիա» հանդիպումը (2:1):
Դուբլի հեղինակ դարձավ «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին։ Նախ արգենտինացին գոլի հեղինակ դարձավ 26-րդ րոպեին Լուիս Սուարեսի փոխանցումից հետո, իսկ 30-րդ րոպեին եզրափակեց Ժորդի Ալբայի փոխանցումը։
Այսպիսով, Մեսսին հասավ կարիերայի 840 գոլի նշագծին։
Հավելենք, որ սա Մեսսիի առաջին խաղն է Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչից (հուլիսի 14) հետո, որտեղ արգենտինացին վնասվածք էր ստացել։