«Հանդիպումը ծանր էր, բայց ի վերջո մենք հաղթեցինք: Մենք խաղացինք հիանալի թիմի դեմ և տուն վերադարձանք հիանալի հաղթանակով:
Ամեն հանդիպմանն ինձ ավելի լավ եմ զգում։ Ես հասկանում եմ, թե ինչ է պետք թիմին, մարզչին, և վստահ եմ, որ երեքշաբթի կարող եմ օգնել թիմին հաղթանակով սկսել իր ելույթները Չեմպիոնների Լիգայում։
Ես ու Վինիսիուսը հանդիպումների և մարզումների ժամանակ փորձում ենք միմյանց փնտրել խաղադաշտում։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, նա շատ բան է արել «Ռեալի» համար, և ես շատ ուրախ եմ նրա հետ խաղալու համար։
Ամենակարևորն այն չէ, թե ով է իրացնում 11-մետրանոցը, այլ այն, որ մենք չորսն էլ իրացրինք:
Չեմպիոնների Լիգայում նորամուտը շատ կարևոր է լինելու, ես առաջին օրն ասացի, որ Մադրիդ եմ եկել հենց այսպիսի երեկոների համար։ Ես կենտրոնացած եմ այն ամենի վրա, ինչ մենք պետք է անենք: Չեմպիոնների Լիգան զգալիորեն փոխվել է, սա նոր մրցաշար է, և մենք պետք է հաջող սկսենք»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը ակումբային հեռուստատեսության եթերում։