Կիլիան Մբապպեն խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է ball boy-ին

Շաբաթ օրը երեկոյան «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում արտագնա հանդիպում անցկացրեց «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Կառլո Անչելոտտիի թիմը հաղթեց 2:0 հաշվով Վինիսիուս Ժունիորի և Կիլիան Մբապպեի գոլերի շնորհիվ. բրազիլացին ու ֆրանսիացին իրացրեցին 11-մետրանոցները:

Խաղի վերջում Անչելոտտին փոխարինեց Մբապպեին՝ մի քանի խաղային րոպե տալով երիտասարդ Էնդրիկին։ Փոխարինումից հետո Մբապպեն նվեր է արել ball boy-ին. ֆրանսիացի աստղը տղային նվիրել է իր մարզաշապիկը: Համապատասխան կադրերը հայտնվել են սոցիալական ցանցերում։

Հաջորդ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 17-ին, Չեմպիոնների լիգայի շրջանակներում սեփական հարկի տակ «Շտուտգարտի» հետ։