«Յուվենտուսը» հայտարարել է Ջորջիո Կյելինիի վերադարձի մասին

Իտալիայի հավաքականում Եվրոպայի չեմպիոն Ջորջիո Կյելինին խաղային կարիերան ավարտելուց հետո վերադարձել է «Յուվենտուս»։

Թուրինյան ակումբը հայտարարել է 40-ամյա նախկին ֆուտբոլիստին ֆուտբոլային կազմակերպությունների հետ կապերի ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին։

Կյելինին ավարտել է կարիերան 2023 թվականի դեկտեմբերին։ Նրա վերջին թիմը «Լոս Անջելեսն» էր:

Կյելինին «Յուվենտուսում» խաղացել է 2005-2022 թվականներին՝ թուրինյան թիմի հետ նվաճելով 20 տիտղոս։