Հարիկ Քեյնը երկրորդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ 2024 թվականին։
«Բավարիայի» հարձակվողը Բունդեսլիգայի 3-րդ տուրում երեք գոլ խփեց «Հոլշտեյն Կիլի» դարպասը (6:1):
Ընդհանուր առմամբ, անգլիացին մյունխենցիների կազմում գրեթե 13 ամսվա ընթացքում հինգ հեթ-տրիկ ունի։ Նա երեքական գոլ խփեց «Բոխումի», «Դարմշտադտի», «Բորուսիայի» և «Մայնցի» դեմ խաղում։