Հանսի Ֆլիկ. «Մեծ ֆուտբոլիստ դառնալու համար Լամին Յամալը պիտի քիչ հանգստանա»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ընդգծել է, որ թիմի 17-ամյա վինգեր Լամին Յամալը պետք է բարելավի իր խաղը։

«Լամինը բարձր մակարդակի վրա է, բայց իր տարիքում նա կարող է և պետք է կատարելագործվի։ Հիանալի է դիտել, թե ինչպես է նա մարզվում ամեն օր: Բայց նա պետք է առաջ գնա, կատարելագործվի, շատ աշխատի։

Չեմպիոնները չեն հանգստանում։ Կարծում եմ՝ սա լավ խորհուրդ է։ Եթե ​​Յամալը ցանկանում է դառնալ մեծ ֆուտբոլիստ, նա չի կարող իրեն թույլ տալ շատ հանգիստ, նա պետք է շարունակի քրտնաջան աշխատել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Այս մրցաշրջանում Յամալը Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 4 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։