Ջանլուիջի Դոննարուման վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայում ՊՍԺ-ի մեկնարկից 4 օր առաջ

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման վնասվածք է ստացել «Բրեստի» հետ Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրի խաղում, հայտնում է փարիզցիների մամուլի ծառայությունը։

Խաղը տեղի ունեցավ շաբաթ օրը և ավարտվեց մայրաքաղաքային թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Հանդիպման ժամանակ իտալացին աջ ազդրի մկանային անհարմարություն է զգացել։

Նշվում է, որ դարպասապահը բուժումը կշարունակի այս շաբաթ։