Էրլինգ Հոլանդը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության ռեկորդակիր

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Բրենտֆորդ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «քաղաքայինների» հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

«Մանչեսթեր Սիթիի» կազմում երկու գոլերն էլ խփեց Էրլինգ Հոլանդը: Նախկինում նորվեգացին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Իպսվիչի» ու «Վեսթ Հեմի» հետ խաղերում, ինչպես նաև մեկ գոլ խփել «Չելսիին»։

Այսպիսով, Հոլանդը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով մրցաշրջանի չորս մեկնարկային խաղում 9 գոլ է խփել։