Էնցո Մարեսկա. «Ջեյդոն Սանչոն արեց ճիշտ այն, ինչ մենք սպասում էինք նրանից»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է «Բորնմութի» հետ խաղում տարած հաղթանակի մասին (1:0).

«Առաջին խաղակեսում մեզ համար դժվար էր, բայց երկրորդում մենք շատ ավելի լավ խաղացինք: Առաջին խաղակեսում մենք այնքան էլ հաճախ չէինք վերահսկում գնդակը, ինչն անհրաժեշտ է այսպիսի մարզադաշտում՝ այսպիսի թիմի դեմ:

Սանչո՞ն։ Նա արեց ճիշտ այն, ինչ մենք ակնկալում էինք, որ կանի, ինչպես և Թոսին Ադարաբիոյոն և Քրիստոֆեր Նկունկուն: Ժոաու Ֆելիշը շատ լավն էր։ Բոլոր տղաները, ովքեր դուրս եկան խաղադաշտ, շատ լավն էին:

Մենք պահեր ստեղծեցինք, և մեզ պարզապես անհրաժեշտ էր մի փոքր ավելի շատ վարպետություն դրսևորել տուգանայինում, և նա դա արեց: Նկունկուն շատ լավ է աշխատում»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում BBC-ն: