«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիվանդության պատճառով բաց կթողնի իրաքյան «Ալ-Շորտայի» հետ արտագնա հանդիպումը ԱՖԿ Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրում։ Այս մասին հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։
««Ալ-Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն այսօր իրեն վատ է զգացել, և նրա մոտ վիրուսային վարակ է ախտորոշվել: Թիմի բժիշկը հաստատել է, որ նա հանգստի կարիք ունի։ Արդյունքում որոշվել է, որ ֆուտբոլիստը թիմի հետ չի թռչելու Իրաք։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր ավագին»,- ասվում է «Ալ-Նասրի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ալ-Շորտա» – «Ալ-Նասր» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 16-ին Բաղդադում։