Սեսկ Ֆաբրեգասին կարող են վտարել շվեյցարական իր բնակարանից պարտքերի պատճառով։
LiberaTv-ի փոխանցմամբ՝ «Կոմոյի» ներկայիս մարզիչը չի վճարել Բիսսոնում մի քանի ամիս առաջ վարձակալած բնակարանի վարձակալությունը կամ այլ ծախսեր։ Tag24-ը հայտնում է, որ պարտքի ընդհանուր գումարը կազմում է 34 հազար շվեյցարական ֆրանկ (36 հազար եվրո):
Սեպտեմբերի սկզբին Լուգանո լճի ափին գտնվող բնակարանի սեփականատերը վտարման դիմում է ներկայացրել շրջանային դատարան՝ նշելով, որ այլ կերպ վարվելու հնարավորություն չունի։
Նա բողոքել է առնվազն երկու ամսվա վարձավճարի չվճարումից, որը կազմում է ամսական 8 հազար ֆրանկ (8500 եվրո) և այլ պարտքեր։