«Բավարիան» ներկայացրել է իր նոր մարզահագուստը

Մյունխենի «Բավարիան» իր կայքում ներկայացրել է գերմանական adidas սպորտային ապրանքանիշի նոր մարզահագուստը՝ նվիրված Oktoberfest-ին։

Գերմանական Բունդեսլիգայում երեք խաղից հետո Մյունխենի «Բավարիան» ունի ինը միավոր։ Վենսան Կոմպանիի թիմը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։