«Արսենալի» առաջատարներից մեկը վնասվածք է ստացել

«Արսենալը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց «Թոթենհեմին» Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խաղում։

Միկել Արտետայի թիմի առաջատար Բուկայո Սական վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 86-րդ րոպեին։

Սեպտեմբերի 19-ին «Արսենալը» Չեմպիոնների Լիգայի շրջանակներում արտագնա խաղում կմրցի «Ատալանտայի» հետ։