Անտոնիո Կոնտե․ «Նա ֆիզիկապես շատ ուժեղ է, բայց նրա վիճակը դեռ հեռու է օպտիմալ լինելուց»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին։

«Ես ցանկանում էի Լուկակուին տեսնել իմ թիմում։ Նա ֆիզիկապես շատ ուժեղ է, բայց նրա վիճակը դեռ հեռու է օպտիմալ լինելուց, մենք շարունակում ենք աշխատել դրա վրա։

Չնայած դրան, նա դառնում է «Նապոլիի» առանցքային ֆուտբոլիստը և արդեն ապացուցել է իրեն դրական կողմերում»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է Sky Sport-ը։