Սաուդյան Արաբիայի և «Ալ-Շաբաբի» եզրային Ֆահադ Ալ-Մուվալադը հոսպիտալացվել է Դուբայում գտնվող իր ամառանոցի երկրորդ հարկի պատշգամբից ընկնելու պատճառով։ Այս մասին հայտնում է Arab News-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստը գտնվում է Դուբայի հիվանդանոցներից մեկում՝ վերակենդանացման բաժանմունքում։
Ալ-Մուվալադը Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2013 թվականի փետրվարին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 74 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ։