SERIE A. «Յուվենտուսը» չկարողացավ հաղթել «Էմպոլիին»

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կայացավ Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի «Էմպոլի» – «Յուվենտուս» հանդիպումը։

Խաղը կայացել է Էմպոլիի «Կարլո Կաստելանի» մարզադաշտում։

Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Նախորդ տուրում «Էմպոլին» ոչ-ոքի էր խաղացել «Բոլոնիայի» հետ (1:1), իսկ «Յուվենտուսը» միավորները կիսեց «Ռոմայի» հետ (0:0):