Սերխիո Ռամոսը բանակցություններ է վարում նոր ակումբի հետ

Իսպանացի հայտնի պաշտպան Սերխիո Ռամոսը, ով հայտնի է Մադրիդի «Ռեալում» և ՊՍԺ-ում իր ելույթներով, կարող է հեռանալ Եվրոպայից։ 38-ամյա ֆուտբոլիստն այժմ ունի այլ մայրցամաքում խաղալու հնարավորություն։

Ինչպես հայտնում է ESPN-ը, իսպանացու ծառայություններով հետաքրքրված է մեքսիկական «Մոնտերեյը»: Ակումբի ներկայացուցիչները բանակցությունների մեջ են մտել Ռամոսի գործակալի հետ։

Սերխիոն ազատ գործակալ է։ Պաշտպանի վերջին ակումբը եղել է «Սևիլիան»: Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում Ռամոսը մասնակցել է 28 հանդիպման, որոնցում խփել է երեք գնդակ, ստացել յոթ դեղին քարտ և մեկ անգամ հեռացվել խաղադաշտից։