Սադիո Մանեն կարող է վերադառնալ Եվրոպա

«Ալ-Նասրի» հարձակվող Սադիո Մանեն կարող է վերադառնալ Եվրոպա:

Ըստ Fotomac-ի՝ 32-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բեշիքթաշը»: Թուրքական ակումբը ցանկանում էր պայմանագիր կնքել սենեգալցի ֆուտբոլիստի հետ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ (սեպտեմբերի 14-ի գիշերը)։ Սակայն ընդգծվում է, որ այս ընթացքում Մանեին չգնելը մեծացնում է ձմռանը նրա տեղափոխության հավանականությունը։

Մանեի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: