«Ռեալը» մտահոգված է Դավիդ Ալաբայի վերականգնմամբ

Մադրիդի «Ռեալը» մտահոգված է պաշտպան Դավիդ Ալաբայի՝ խաչաձև կապանների վնասվածքից հետո ապաքինմամբ։

Ավստրիացուն վիրահատել էին 2023 թվականի դեկտեմբերին, սակայն դեռ ապաքինվում է։

Ինչպես հայտնում է AS-ը, ակումբն անհանգստացած է վնասվածքից հետո պաշտպանի վիճակով։ Նրա վերականգնումը նման դեպքերում սովորականից շատ ավելի դանդաղ ու դժվար է ընթանում։ Միջին հաշվով, ֆուտբոլիստները վարժություններ են սկսում կատարել վնասվածքից 100-120 օր հետո, երբեմն՝ 90, բայց Ալաբայի դեպքում դա տեղի է ունեցել 255 օր հետո։

Նշվում է, որ «Ռեալը» ժամկետներ չի սահմանում։

Սպասվում է, որ ֆուտբոլիստը կվերադառնա նոյեմբերին, սակայն անհրաժեշտության դեպքում նրա վերադարձը խաղադաշտ կարող է հետաձգվել: Այս առումով ակումբը մտահոգություններ ունի, թե ինչպես է Ալաբան խաղալու ապագայում և արդյոք նա կվերադառնա իր նախկին մակարդակին: