PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Սաութհեմփթոնին» 🎥

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախիչ հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ։

Հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ մանկունիանցիների։

Տանտերերը կարող էին հաշվի մեջ առաջ անցնել 33-րդ րոպեին, սակայն Քեմերոն Արչերը վրիպեց 11-մետրանոցից՝ նրա հարվածը 11-մետրանոցից հետ մղեց Անդրե Օնանան: Այս դրվագից գրեթե անմիջապես հետո Մատիաս դե Լիխտը բացեց խաղի հաշիվը՝ խփելով իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

41-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը։ «Սրբերի» կազմում 79-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Ջեք Սթիվենսը։ Ավելացված ժամանակում Ալեխանդրո Գառնաչոն վերջնական արդյունքը գրանցեց ցուցատախտակի վրա։

«Մանչեսթեր Յունայթեդը» երկու գրանցեց երկրորդ հաղթանակն Անգլիայի առաջնությունում և ունի 6 միավոր։ «Սաութհեմփթոնը» պարտվեց մրցաշրջանի սկզբում անցկացրած բոլոր չորս հանդիպումներում: