«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասի խոսքերին.
Իսպանացի պաշտոնյան խոսել է ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված «քաղաքայինների» 115 խախտումների մասին։ Նա ասաց, որ Պրեմիեր Լիգայի ակումբների մեծ մասը հասկանում է, որ «Մանչեսթեր Սիթին» պետք է պատժվի։ Բայց նրանք մեկ անգամ արդեն արդարացվել են CAS-ի կողմից։
«Միգուցե նրանք իրավացի են։ Պրեմիեր Լիգայի բոլոր թիմերը ցանկանում են, որ մենք պատժվենք, դա միանշանակ է։ Ես համաձայն եմ Տեբասի հետ առաջին անգամ և հուսով եմ՝ վերջինը: Բայց ժամանակակից ժողովրդավարության մեջ կա արդարություն, ուստի սպասեք որոշման:
Մենք հավատում ենք, որ ոչ մի վատ բան չենք արել։ Մենք դիմում ենք անկախ հանձնաժողովին և կսպասենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: