«Բավարիայի» գլխավոր աստղերից մեկը շատ է ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա»

«Բավարիայի» հենակետային կիսապաշտպան Յոզուա Կիմիխը շատ է ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Cadena Ser-ը։

29-ամյա Կիմիխի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին, և նա դիտարկում է ազատ գործակալի կարգավիճակով կատալոնական ակումբ տեղափոխվելու տարբերակը։

Հաղորդվում է, որ Յոզուան հետաքրքրված էր «Բարսելոնայի» նախագծով նույնիսկ Չավիի օրոք, և Հանսի Ֆլիկի գալը միայն ուժեղացրեց խաղացողի ցանկությունը՝ տեղափոխվելու կատալոնական ակումբ: