Մանուել Պելեգրինին կրկնել է Լա Լիգայի ռեկորդներից մեկը

«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Լա Լիգայում անցկացրել է 488 հանդիպում։

Ըստ OptaJose-ի՝ 70-ամյա չիլիացի մասնագետը հավասարվել է սլովակ Ֆերդինանդ Դաուչիչին որպես արտասահմանցի մարզիչ, ով ամենաշատը ելույթ է ունեցել Իսպանիայի բարձրագույն խմբի առաջնությունում:

Լա Լիգայում Պելեգրինին մարզել է «Վիլյառեալը», «Ռեալը», «Մալագան» և «Բետիսը»: