Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին, «Լիվերպուլը» սենսացիոն պարտություն կրեց «Նոթինգհեմ Ֆորեստից» Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրում։
Թիմերի միջև խաղն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ «Նոթինգհեմի»։ Միակ գոլը խփվեց հանդիպման 72-րդ րոպեին։
Արժե ասել, որ մինչ այսօր «Լիվերպուլը» վերջին անգամ սեփական հարկի տակ պարտվել է «Նոթինգհեմ Ֆորեսթին» 1969 թվականին։ Այդ տարվա հոկտեմբերին մերսիսայդցիները պարտվեցին 0։2 հաշվով։